DIGNISI-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը վստահ է, որ նորակառույցների շուկայում շուտով կլինեն ցնցումներ։

Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր շուկա է, այստեղ պայթյուն չի լինի, սակայն կլինեն ցնցումներ։

«Այն «բումը», որ կա նորակառույցների շուկայում կմոտենա ավարտին այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, և այդ ժամանակ մենք միանշանակ կունենանք ցնցումներ», - ասել է Ալեքսանյանը Dignisi news-ի եթերում։

Վարդան Ալեքսանյանի խոսքով՝ այսօր կան շենքեր, որոնց բնակարանների 30 տոկոսը կամ նույնիսկ ավելին շատ դժվար է վաճառվելու, կարելի է ասել՝ չի վաճառվելու։

«Այդ բնակարանները մնալու են և մտնելու են շուկա՝ էժանացված գնով։ Կան նաև բնակարաններ, որոնք ի սկզբանե գնվել են վերավաճառքի նպատակով։ Այսինքն՝ երկրորդային շուկան լցվելու է նոր շենքերով, նորակառույց շենքերի բնակարաններով։ Բնական է՝ այդ ժամանակ ցնցումներ կլինեն․ մեկը կշտապի, մեկը լավ բնակարան չի ունենա, մեկն էժան կվաճառի և դա շուկայում տատանումներ կստեղծի», - նշում է նա։

Միևնույն ժամանակ Ալեքսանյանը վստահ է, որ դա երկար չի տևի՝ առավելագույնը 3-5 ամիս, իսկ շուկա մտնող նոր, ավելի մտածված ու գրագետ նախագծերը նորից կհաջողեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել