Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ, սա լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ: Հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

2022թ օգոստոսին Հայաստան է այցելել մոտ 261 հազար 834 զբոսաշրջիկ, 2021-ի օգոստոսին՝ 143 հազար 168 զբոսաշրջիկ, 2019-ին` 288 հազար:  

Իսկ 2023թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 1 միլիոն 590 հազար զբոսաշրջային այցելություն, որը շուրջ 25%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել