Տարիներ առաջ ոչ ոք պատկերացում չուներ ֆեյսբուքի մասին, այն պարզ պատճառով, որ այն պարզապես գոյություն չուներ...



8 տարի առաջ հենց այս օրը` փետրվարի 4-ին, այն ժամանակ 18-ամյա ` ներկայիս միլիարդատեր Մարկ Զաքերբերգի նախաձեռնությամբ բացվեց առաջին սոցիալական կայքը, համահիմնադիրներն էին Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը: Սկզբնապես եղել է Հարվարդի համալսարանի ուսանողների համար նախատեսված սովորական կայք, սակայն ներկայում բաց է ցանկացած անձնավորության համար, որն ունի էլեկտրոնային փոստի հասցե: 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել նաև ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը գլխավորապես տարածված էր Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: 2011 թ. սեպտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ունի ավելի քան 745 մլն. անդամ, այդ թվում շուրջ 201.020 հայաստանյան օգտատեր։[1] Այն թարգմանված է ավելի քան 70 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել