Լրատվամիջոցվերը ստեղծված են կարևոր իրադարձությունների մասին լուրեր սփռելու համար, բայց այժմ դրանք փոխել են իրենց գործառույթը:
Համացանցային սարդոստայնում անվերջ կարելի է հանդիպել ինչ-ինչ անուններով «լրատու կայքերի»: Արտաքին տեսքից սրանք լուրջ, հետազոտական և կարգապահ կայքեր են թվում, բայց երկար փորփրելուց հետո, կամ մեկ երկու նյութեր նայելուց հետո արագ ցանկանում ես լքել կայքը: Նույն այս բոլոր չակերտավոր կայքերը ունեն իրենց էջերը սոց կայքերում, որտեղ իրար «գլուխ են ջարդում» քաղցած օգտատերերին տեղափոխելով իրենց հարթակ: Այս պրոցեսը ունի իր քաղաքականությունը: Պետք է գրել մի այնպիսի վերնագիր, որ ընթերցողը կարդալուն պես ցանկանա արագ այցելել կայք, բայց իրականում այդ վերնագրերը սուտ բնույթ են կրում, կամ կատեգորիկ կապ չունեն նյութի հետ, չնայած կապ ունեն այնքավնով որ` «Էջը չի գտնվել»: Ահա այսպես են մարդիկ իրարից ընթերցող խլում: Այդ քաղաքականության մեջ կան կարևոր պայմաններ, որոնք պարտադիր պետք է խախտվեն` կապ չունի, որ դու լրատվամիջոց ես, «արխային» կարող ես գրել Անջելինա Ջոլիի մերկ ֆոտոսեսիայի մասին: Երբ բացում ես օրինակ այդ նյութը տեսնում ես Ջոլիի ուսը թեթևակի բաց, իսկ հետո անդրադառնում վերնագրին, որն ասում է` «Անջելինա Ջոլին ցանկանում է մերկանա՞լ»: Այս փոքրիկ հարցական նշանը շատ բան կարող է փոխել, տեսեք` «Մայլի Սայրուսը մերկանու՞մ է», «Ինչպես գրավել աղջիկների՞ն», «Դավաճանությու՞ն» և այսպես շարունակ: Հիմնականում այս հարցական նշաններն ու խորամանկորեն ընտրված գրավիչ վերնագրերը գռգռիչ օղակ են հանդիսանում այն մարդկանց համար, ովքեր թուլություն ունեն, սեր, սեքս, կույս, մերկ... բառերի նկատմամբ: Լրատվամիջոցները դադարել են ճիշտ լուրեր տարածելը, նախընտրում են խոսել Ջոլիի հետույքի սանտիմետրերից, քան ինչ-որ կարևոր լուրի մասին: Ինչքան էլ, որ ցավալի է, բայց սա է, մենք չենք կարողանում վստահել ինչ-որ լուրի, որին հանդիպել ենք համացանցում, դրանք խաբուսիկ, կեղծ բնույթ են կրում: «Շուստրի» ձևերեո
վ ընթերցողներ ապահովելը երկար չի տևում, մի օր դրանք նվազում են ու նույնիսկ Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարները չեն փրկում:
Նյութի աղբյուր՝ http://esaystexem.blogspot.com/2013/10/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել