Նիդեռլանդներում պատրաստվում են նոր սուպերմեքենայի` «Sarthe»-ի թողարկմանը, որն արտադրում է հոլանդական «Vencer» ոչ մեծ ընկերությունը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, բոլոր ավտոմեքենաները ձեռքով են հավաքվելու: Նախագծվող ավտոմեքենայի մասին շատ բան հայտնի չէ: «Sarthe»-ը կունենա V8 շարժիչ` 510 ձիաուժ հզորությամբ: Մինչեւ 100 կմ/ժամ արագություն բացելու համար 1390 կգ կշռող մոդելին հարկավոր է 3,8 վայրկյան: Առավելագույն արագությունը 326 կմ/ժամ է:
Այն թողարկվելու է սահմանափակ քանակությամբ, գինը դեռ հայտնի չէ:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/05/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել