Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա Հայաստանի ամենասկանդալային երգչու` Ջուսի հետ: Ջուսը որոշեց խոսել այս շրջանում ամենաակտուալ երկու հարցերի շուրջ. միասեռամոլների ու Եվրատեսիլի մասին:


Ջուս
- Միասեռամոլներին վերաբերում եմ շատ նորմալ, քանի որ ունեմ գեյ շատ ընկերներ: Ցավոք Հայաստանում գեյերը չունեն ոչ մի իրավունք: Ես կարծում եմ, որ նրանց պետք է վերաբերել նույն ձև, ինչպես բոլորին, քանի որ նրանք էլ են մարդ: Իսկ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր անձնական կյանքում ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Երբևիցէ չեմ լսել այնպիսի դեպքեր, երբ այդ հողի վրա հալածում են մարդկանց, հեռացնում աշխատանքից և այլն: Սակայն եթե առկա են նման դեպքեր, ապա դա շատ սխալ է, քանի որ կարևորը տվյալ պարագայում այն է, թե մարդը ինչքանով է պրոֆեսսիոնալ իր կատարած աշխատանում: Կարծում եմ, որ ցանկացած հայ պետք է իմանա Հայաստանի օրենքները, որ կարողանա պաշտպանել ինքն իրեն. օրենքով, կամ դատի օգնությամբ, չնայած չեմ կարծում, որ միասեռամոլների ամուսնության իրավաբանական գրանցումը ճիշտ է մեր երկրի համար, քանի որ մենք դեռ պատրաստ չենք նման դեպքերի, մենտալիտետը լրիվ ուրիշ է մեզ մոտ: Մենք Սան Ֆրանցիսկոյում չենք ապրում:


ԱրգամԼավ Ջուս եկ մի փոքր խոսենք այս շրջանում ամենաակտուալ մեկ այլ հարցի շուրջ` Եվրատեսիլից: Կմասնակցեիր ու կներկայացնեիր Հայաստանը արդյոք Բաքվում կայանալիք "Եվրատեսիլ 2012" երգի մրցույթում: Եվ առհասարակ մտածում ես այդ մրցույթին հետագայում մասնակցելու մասին:

Ջուս
- Չէ, Բաքու հաստատ չէի գնա: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ մեր հայ բռնցքամարտիկները գնացել են Բաքու և այնտեղ նրանց քարերով հարվածել են: Ես բնավ չեմ վախենում, պարզապես չեմ հարգում այդ ազգին, քանի որ վատ են տրամադրված հայերիս նկատմամբ, բացի այդ նրանք շատ նախանձ են: Ես երբեք Եվրատեսիլին մասնակցելու հայտ չեմ ուղարկի, բայց եթե առաջարկ ստանամ Հայաստանը այդ մրցույթի շրջանակներում ներկայացնելու, ապա ես այդ առաջարկը կնդունեմ միայն այն դեպքում, երբ համոզված լինեմ որ բավականին մեծ գումարներ են ծախսվելու այդ մրցոյթի վրա. PR-ի, զգեստի, դիկորացիայի, երգի, խորեոգրաֆիայի, փարթիների, եվրատեսիլյան հյուրախաղերի վրա: 


ԱրգամԽոսիր մի փոքր առաջիկա պլաններիդ մասին.

Ջուս- Հունիսի 4-ին կկայանա իմ նոր` "MY SLAVE" տեսահոլովակի պրեմիերան: Այստեղ ես համագործակցել եմ` Dj Donz-ի և "Cocain"-ի հետ: Երգը "PROGRESIV DISCO HOUSE" ոճում է, այն իսկապես հիթային է:
Դե իսկ արդեն սեպտեմբերին էկրաններին կհայտվի իմ մյուս տեսահոլովակը, երգը կոչվում է` "Stop": Այս երգը երգում եմ նոր, շատ հետաքրքիր մի երգչի հետ` Գուժ անունով: Երգը վոկալային առումով շատ հզոր է, ինչպես նաև շատ էմոցիոնալ է: Իսկ փետրվարին կներկայացնեմ մի այլ երգ, որի հեղինակը հենց Գուժն է, այն նույնպես տեսահոլովակ կունենա: Երգը կոչվում է` "GO": Նշեմ նաև, որ սպասվում է անակնկալ. ունկնդիրս այս ոճում ինձ դեռ չի տեսել:
Արգամ- Ջուս, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:
Ջուս- Շնորհակալ եմ քեզ` Արգամ, հետաքրքիր հարցերի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել