Աշունն արդեն լիովին «հաստատվել» է քաղաքում, և չնայած դեռ եղանակն այդքան էլ ցուրտ և անձրևային չէ, այնուամենայնիվ, արդեն ժամանակն է պահարանից հանել կամ գնել աշնանային նոր երկարաճիտ կոշիկներ: Նրանց համար, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում ետ մնալ նորաձևության վերջին միտումներից, FashionYan-ը կներկայացնի աշուն 2013-ձմեռ 2014 սեզոնի ակտուալ և թրենդային համարվող երկարաճիտ կոշիկների մի քանի օրինակներ:
Եվ այսպես` սեզոնի հիթերից են սուր քթով և մինչև ծնկներն ու դրանից էլ ավել ձգվող երկարաճիտ կոշիկները:
Նորաձև են համարվում նաև արտասովոր և հաստ կրունկներով, ինչպես նաև պլատֆորմի վրա կոշիկները: Մորթին նույնպես անպակաս է այս տարվա թրենդներից:
Այս սեզոնի միտումները բավականին բազմազան են` սկսած գույներից, վերջացրած նախշերով, որոնք, ի դեպ, առավել արտահայտված կլինեն վանդակերի ու կենդանական նախշերի տեսքով:
Ինչ վերաբերում է գույներին, ապա սեզոնի հիթերից են մուգ կապույտը, մուգ կանաչը և բալագույնը: Նորաձև կհամարվեն նաև դասական սևը, մոխրագույնը, բեժը, շագանակագույնի երանգները:
Թավիշ, կաշի, զամշ, մորթի. սրանք այն նյութերն են, որոնցից պետք է կարված լինեն քո նորաձև երկարաճիտ կոշիկները