Փաստորեն Երևանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հանդիսանում է տեղական մասշտաբի միկրոօլիգարխիկ, ով տզրուկի պես կպել է տրանսպորտի ոլորտին ու ծծում է դրա արյունը:
Ուրեմն պարզվում է, որ սրա որդյակը (էն որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ ակտիվիստին քրֆել էր, ակտիվիստն էլ ասել էր «էդ սաղ քֆուրներդ ընտանիքիդ լինի» ու Նավասարդյան կրտսերը ոչինչ չէր արել) բացի նրանից որ գծատեր է, նաև դարձել է մոնոպոլիստ՝ տրանսպորտի արտաքին գֆովազդի շուկայում:
Ինչպես պատմել է այդ բիզնեսով զբաղվող սննկացած ընկերություններից մեկի ներկայացուցիչը, Նավասարդյանը ամեն կերպով դուրս է մղել բոլոր մրցակիցների շուկայից անմիջապես այն բանից հետո, երբ նրա որդու «Motion time» կազմակերպությունը մուտք է գործել շուկա ու եթե նախկինում կային մի քանի ընկերություններ, ովքեր գովազդի մակետը ներկայացնում էին քաղաքապետարան, վճարում էին պետական տուրք ու կատարում էին պատվ երներ, ապա Նավասարդյան կրտսերի ի հայտ գալուց հետո սկզբում ավտոբուսի պարկերը դադարեցին համագործակցությունը, իսկ հետո Քաղաքապետարանը սկսեց մերժել ներկայացվող պրոյեկտները:
Ու սա մեր երկրում ոչ մեկին չի զարմացնում ու ավելի քան վստահ եմ, որ իրավապահ մարմինները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող այլ պատկան մարմինները ոչ մի ուշադրություն չեն դարձնի այս լուրի վրա, որովհետև կոռուպցիան մեզ մոտ համատարած է ու համապարփակ, իսկ Նավասարդյանի պես տզրուկները իրենց տեսակով ամենատարածվածն են պետական համակարգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել