FashinYan-ի այս գրառումը աղջկա զգեստապահարանի ամենանհրաժեշտ իրերի, այլ կերպ ասած՝ must have-ների մասին է, որոնք հաղթահարելով նորաձևության քմահաճությունները, հասել են մեր օրեր:

Եվ այսպես, յուրաքանչյուր աղջիկ, անկախ նորաձևության տենդենցներից, իր զգեստապահարում պետք է ունենա՝

1. Ջինսե տաբատ- ցանկալի է՝ 2 հատ: Դե, իհարկե, մեկը բաց՝ երկնագույնին մոտ երանգով, մյուսը՝ մուգ կապույտ գույնի:

2. Սև կտորից դասական տաբատ- 1 հատն էլ բավական է: Տաբատը պետք է լինի ոչ շատ նեղ, ինչպես նաև զերծ լինի տարատեսակ քարերից, նախշերից ու փայլերից:

3. Վերնաշապիկ- ցանկալի է սպիտակ գույնի և դասական լուծումներով. ոչ մի ավելորդ բան: Սպիտակին կարող են փոխարինել բաց վարդագույնն ու երկնագույնը:

hot-fashion-girl-style-Favim.com-600366

4. Կիսաշրջազգեստ- շրջազգեստը ժամանակակից աղջկա պահարանի անբաժան մասն է: Բայց այստեղ խոսքը կրկին դասականի մասին է: Նեղ, միչև ծնկները կամ ծնկներից մի փոքր վերև կիսաշրջազգեստը պարզապես անփոխարինելի է հանկարծակի ծագած որևէ պաշտոնական միջոցառման համար:

5. Սպիտակ և սև բլուզներ- անկախ նրանից, թե քանի գույնի ու ձևի բլուզներ ունես, հասարակ, սպորտային ոճի սև ու սպիտակ բլուզները պարտադիր են:

6. ”Боксёрка”- եթե խոսք գնաց բլուզներից, չեմ կարող չնշել մի պրակտիկ ու միշտ ակտուալ տեսակի մասին՝ боксёрка: Ցանկալի է, որ այն լինի միատոն՝ առանց ավելորդ նախշերի:

fashion-girl-i-love-i-love-ny-photography-shirt-Favim.com-62550_original

7. Սև, բարձրակրունկ կոշիկ- այստեղ ընտրությունը քոնն է: Կախված է տվյալ շրջանում ակտուալ համարվող ձևից: Օրինակ, այս շրջանում նորաձև են սրաքիթ, նեղ կրունկներով կոշիկները:

8. Կեդեր- եթե անգամ բիզնես լեդի ես, ու քո ”առաքելությունն” իրականացնում ես մշտապես խիստ, դասական հագուստով, մի օր անպայման քեզ անկանկալ կերպով կհրավիրեն արշավի, իսկ դու չես իմանա, թե ինչ հագնել :)

9. Սև, մեծ պայուսակ- այսպիսի պայուսակը կարող ես համադրել բարձրակրունկների և կեդերի հետ:

fashion-girl-model-separate-with-comma-shoes-Favim.com-200015_large

10. Դասական կոստյում- վերջին շրջանում նման դասական կոստյումները նույնպես համադրելի են համարվում ջինսերի ու կեդերի հետ: Այնպես որ՝ կգտնես, թե ինչ հագնել հետը ;)

11. Փոքրիկ կլատչ- ձևի, գույնի ընտրությունը թողնում եմ քեզ: Կախված է, թե ինչ գույների զգեստներ են գերակշռում քո զգեստապահարանում:

12. Բալետկա- պրակտիկ է: Կարելի է համադրել և’ տաբատների, և’ շորտերի, և’ զգեստների հետ:

high-fashion-girlfashion-girl-girls-good-high---inspiring-picture-on-favim-bsfrhumk

13. Սև կաշվից բաճկոն- եթե կոստյումը, գունային գամմայից կախված, ժամանակ առ ժամանակ կարող է իր ակտուալությունը կորցնել, ապա սև կաշին միշտ նորաձև է: Ու կրկին համադրելի՝ թե’ դասական, թե’ ազատ ոճի հետ:

14. Ժակետ- պարտադիր չէ, բայց ցանկալի է, քանի որ գործած ժակետները երբեք չեն կորցնում իրենց ակտուալությունը:

15. Շարֆ- որքան շատ ու բազմագույն, այնքան՝ լավ: Շարֆերը միշտ կարող հետաքրքիր ու ոճային տեսք հաղորդել ամենահասարակ բլուզին անգամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել