Ֆեյսբուքը շատ քիչ է տարբերվում իրական կյանքից։ Այստեղ էլ աջ ու ձախ քո «անձնական կյանքի» մեջ են խուժում զանազան ապուշ գովազդները, մարդկանց մի որոշ խումբ էլ առավոտից կեսգիշեր իրեն է գովազդում...
Այստեղ էլ կան մարդիկ, որոնց հիմնական զբաղմունքը չարախոսելն է, մի բաժակ ջրում փոթորիկ սարքելը։ Ոմանք առավոտից երեկո պարապությունից շարունակ հորանջում են, ոմանք էլ այնպիսի ժրաջանությամբ ու կարևոր-կարևոր «ստատուսներ» են գրում, ասես ողջ աշխարհի կամ առնվազն հայ ժողովրդի բախտը հենց դրանցից է կախված...
Եվ, ամենակարևորը՝ ՖԲ-ում ևս քեզ շրջապատող բազմաթիվ մարդկանցից ժամանակի ընթացքում քեզ հետ են մնում քո իրական ընկերները։ Ոմանք չքանում են այնպես, ինչպես անսպասելի հայտնվել են, ոմանք, որոնց մինչ այդ չես նկատել, դառնում են քո իրական ու անկեղծ ընկերը...
Այստեղ էլ, մեր ստեղծած այս վիրտուալ աշխարհում ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/238147389627605
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել