«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային թատերականցված միջոցառումը իրականացվել է անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, նվիրատվություններ, այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով հատկացվել է 54 մլն 691 հազար դրամ: Ժամանակակից տեխնիկական, լուսաձայնային, լուծումներով հագեցած կազմակերպչական մեծածավալ աշխատանք պահանջող միջոցառման զանգվածային այդ միջոցառման նախապատրաստական եւ իրականացման աշխատանքները ընթացել են չորս ամիս, ներգրավված են շուրջ 500 հոգի՝ տեխնիկական կազմեր, սպասարկող խմբեր, մասնագիտական անձնակազմեր, ստեղծագործական կոլեկտիվներ: Միջոցառումը կազմակերպել եւ իրականացրել է «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությունը»:
Հիմա ակտուալ եմ համարում մի հարց. մի՞թե մշակույթի նախարարությունը իմբիցիլների կենտրոնատեղի է, թե՞ մեզ են այդպիսիքի տեղ դրել, եթե նման տխմար բացատրություն են ուզում տված լինեն: Հո դուք ապո՞շ չեք. ո՞նց թե բարեգործական կազմակերպությունը զբավում էր համերգի կազմակերպումով, ո՞նց թե 500 հոգի ու որ ամենազավեշտալին է, էդ ո՞վ ու ինչպե՞ս որոշեց ու հավանություն տվեց էս մառազմին:
Բարեգործական կազմակերպությունը պետք է զբաղվի բարեգործությամբ ու դրա հետ անմիջական կապ ունեցող գործունեությամբ, իսկ միակ բարեգործվածը էս պատմության մեջ թերևս նա է, ով ստացել է իր փայ ատկատը:
Եթե տենց թանկ հաճույք է համերգի կազմակերպումը, ապա ինչո՞ւ տենդեր չի հայտարարվել, կարող է մարդ գտնվել, որ ավելի հարմար գներ առաջարկվել:
Ու ընդհանրապես, այ ձրիիակերներ, դուք էդ ո՞վ դառաք, այ սարից իջածներ, որ ըստ Ձեր կապրիզի ու հայեցողության հարկատուների փողեր եք փոշիացնում, էն էլ «Մշակույթ» կոչվող ատմազկի տակ: Դուք ո՜ւր, մշակույթն ո՜ւր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1407292642833220?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել