Մի անգամ, երբ Գյումրու քաղաքապետը դեռ Վարդանիկն էր, զրուցում էի համածառայակից ընկերներիցս մեկի հետ, թե ինչ լավ կլիներ, եթե Վարդանիկը փոխվեր, մեկ այլ քաղաքապետ լիներ, իսկ ընկերս առարկում էր, որ լավագույն դեպքում ոչինչ էլ չի փոխվի, իսկ ավելի հավանական է, որ էլ ավելի վատանա, դե իսկ Վարդանիկը թեև անկասկած սրիկա է, բայց գոնե կարելի է հասկանալ, թե ինչ ակնկալել նրանից:
Ամիսներ անց Վարդանիկին փոխարինեցին աշխարհի բոլոր կուսակցությունները փոխած Սամվել բալասանյանով, ինչը արդեն իսկ առանձնաապես չէր գոտեպնդում վստահությունը նրա սկզբունքային և հետևողական լինելու հարցի շուրջ, բայց դե սկսեցին ինչ որ բացագհայտումներ անել արված չարաշահումների մասիին, բարեգործական ասֆալտապատումներ անել և այլն...
Եվ մեկ էլ հո՜պ, Վերահսկիչ պալատը Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ է անում ու միանգամից միլլիոնավոր դրամների չարաշահումներ է հայտնաբերում... բերեմ մի քանի օրինակ.
- Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ հրավառությունների կազմակերպող ընկերությունն ընդգրկվել է առանց տենդերի և «անհավանական է, բայյց փաստ», այյդ ընկերությունը պատկանել է Բալասանյանի որդուն: 8 միլլիոն դրամ այսպես է մսխվել:
- Գյումրու մանկապարտեզներին սննդի մատակարարումով զբաղվել է Բալասանյանի մտերիմներից մեկին պատկանող ընկերությունը, որը չափից դուրս թանկ գնով մատակարարել է չափից դուրս ցածրորակ սնունդ, իսկ երբ աղմուկ է բարձրացել, հարցը իբր լուծել են՝ խանութներից գնումների կատարելուն անցնելով, բայց դե այստեղ էլ առանց մուխլյոժի չեն գործել՝ պարտադրվել է առևտուրն անել կոնկրետ խանութներից: մի քանի միլլիոն էլ այստեղ է մսխվել...
- Իբր բարեգրոծական ասֆալտապատումն այդքան էլ բարեգործական չի եղել, իսկ ավելի ճիշտ՝ ընդհանրապես բարեգործական չի եղել, պարզապես քեշի փողի փոխարեն ,մուծվել են վառելիքի կտրոններով, իսկ փաստաթղթերով ցույց են տվել, իբր «պետական կարիքների» համար 4 միլլիոն դրամի բենզին է հատկացրել:
Այնպես որ, հիմա հասկանում եմ, թե որքան ճիշտ էր գյումրեցի ընկերս, երբ ասում էր, որ Վարդանիկը գոնե մի քիչ կշտացել ա ու խխղճով ա թալանում, իսկ էս նորերը համ գաղցած են, համ էլ քաղածների ոհմակ են հետները բերել ու պետական միջոցները «հսկելու» գործին կարգել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել