FashionYan-ը շարունակում է իր ”Ինչ էին, ինչ դարձան”՝ աստղային անհավանական կերպարանափոխությունների շարքը: Այս անգամ կանդրադառնանք հայ երգարվեստին ու նրա թերևս ամենավառ, ամենասկանդալային ու քննարկվող ներկայացուցչին՝ Լիլիթ Հովհաննիսյանին:
Ի՞նչ է քո մտքին առաջինը գալիս, երբ լսում ես Լիլիթ Հովհաննիսյան անունը: Օպիտկական փոքրիկ ակնոցով, ճակատի մասում միշտ ուռացրած մազերով, ամաչկոտ աղջիկ. ահա, թե ինչպիսին էր նա տարիներ առաջ՝ երգարվեստում իր առաջին քայլերն անելիս:
Այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ մի օր նրան կտեսնենք այնպիսի կերպարով, որոնցով սովոր ենք տեսել արտասահմանյան աստղերին:
Լիլիթի արտաքինում կտրուկ փոփոխությունները, կարելի է ասել, սկսվեցին նրա ամուսնությունից հետո: Նախ, նկատելիորեն մեծացան նրա օպտիկական ակնոցի չափերը: Լիլիթն այլևս հանրությանը չէր ներկայանում փոքրիկ, նեղ, սև շրջանակով ակնոցով, այն ակնոցով, որը դարձավ նրա այցեքարտն ու, ինչու չէ, նաև հաջողության բանալին: Իսկ հետո Լիլիթն առհասարակ հրաժարվեց օպտիկական ակնոցից: Այժմ նրան պարզապես անհնար է տեսնել օպտիկական ակնոցով: Չնայած, ժամանակ առ ժամանակ հաջողություն բերած առարկան կարելի է տեսնել Լիլիթի հոլովակներում (տատուի տեսքով՝ ”Էլի Լիլիթ”, և շապիկի վրա` ”Ես եմ հորինել”):
Հաջորդ փոփոխությունն ուղղակիորեն կապված է ակնոց չկրելու հետ: Դե, գոնե Լիլիթն ու ամուսինը՝ Վահրամն են այդպես պնդում: Բանն այն է, որ երբ Լիլիթն սկսեց երևալ առանց ակնոցի, միանգամից խոսակցություններ տարածվեցին, որ նա վիրահատել է քիթը, որովհետև անզեն աչքով էլ կարելի էր նկատել, որ Լիլիթի դեմքի վրա ինչ-որ բան փոխված է: Մինչդեռ հայտնի զույգը պնդում է, որ ակնոցը խանգարել է տեսնել այն, ինչը նկատելի է դարձել առանց ակնոցի: Այդպես է դա, թե՝ ոչ, կարելի է կռահել ուշադիր նայելով ներքևում դրված նկարին, որտեղ ներկայացրել ենք Լիլիթի 2 լուսանկար՝ 2-ն էլ առանց ակնոցի, սակայն արված տարբեր ժամանակաշրջաններում:
Եղան փոփոխություններ նաև Լիլիթի մաշկի գույնի հետ: Բոլորս ենք հիշում, որ Լիլիթը ”մուլատկա” չէր, չէ՞ Սակայն արդեն որքան ժամանակ է՝ Լիլիթը շոկոլադագույն արևայրուքով է:
Անվերջ կարելի է խոսել Լիլիթ Հովհաննիսյանի արտաքինում արված փոփոխությունների մասին, քանի որ դրանք չափից դուրս շատ են ու ակնհայտ: Անցնենք մազերին: Այստեղ Լիլիթը գուցե ռեկորդ է սահմանել՝ հաճախակի փոփոխելով դրանց գույնը: Մենք տեսանք, թե ինչպես Լիլիթի սևաթույր վարսերը վերածվեցին շագանակագույնի ու շեկի ամենատարբեր երանգների, անգամ դարձան կարմրա-նարնջագույն, իսկ հմուտ վարսահարդարների շնորհիվ Լիլիթը կարող էր առավոտյան լինել երկար խոպոպներով, իսկ երեկոյան արդեն ”կառե” սանրվածք ունենալ:
Իհարկե, ողջունելի է այն, որ նա միշտ ցանկանում է նոր կերպարներով հանդես գալ, մշտապես նոր բաներ է փորձում, որոնք հաճախ ոչ միանշանակ են ընդունվում, սակայն մի գուցե ժամանակն է արդեն վերջնականապես կողմոնորշվել ոճի հարցում ու փորձել թիթեռնիկի կյանք ունեցող երգերից ու կերպարներից ինչ-որ մնայուն արժեք ստեղծել: