Հակամարտություն է սկսել վարչապետի երկու պռոտեժեների միջև՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և նրա առաջին տեղակալի՝ Կարինե Մինասյանի միջև: Խնդրո առարկա է դարձել այն հանգամանքը, որ Մաքսային միության ընթացակարգերը պատրաստող հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնում է հենց Մինասյանը, ինչը նախարարը սրտին շատ է մոտիկ ընդունել, որովհետև ինքն է ուզում այդ գործով զբաղվել:
Սակայն այս իրվավիճակում զավեշտը նրանում է, որ մինչ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունըմ, այս երկու վարչապետամեձ չինովնիկներն էլ երդվյալ եվրոպամետների համբավ ունեին, իսկ հիմա իրար միս են ուտում, թե ով ավելի լավ կսպասարկի ռուսներին...
Սա է մեր իշխանությունների նոր սերնդի դեմքը՝ անսկզբունք, կոմֆորմիստ ու ցինիզմի աստիճանի հասնող պրագմատիզմով ու ամբիցիոզությամբ լցված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել