Աշխարհի ամենահայտնի ու առաջատար դիզայներներն արդեն ներկայացրել են իրենց աշուն 2013-ձմեռ 2014 հավաքածուները՝ թելադրելով գալիք տարվա թրենդները:
FashionYan-ն առաջնորդվելով դրանցով՝ այսօր քեզ համար առանձնացրել է այս աշնանն ու 2014-ի ձմռանը նորաձև գույները, որոնք, ի դեպ, շատ բազմազան են:
Եվ այսպես՝
Կապույտ, և որքան մուգ, այնքան՝ լավ: Չնայած նրան, որ կապույտը նորաձև է արդեն մի քանի սեզոն շարունակ, այնուամենայնիվ, աշուն-ձմեռ 2013-2014-ին այն նույնպես ակտուալ է, միայն թե՝ ավելի մուգ տոների մեջ:
Նարնջագույն, և որքան վառ, այնքան նորաձև: Այս աշնանն ու ձմռանը նորաձև կլինի արևային, վառ նարնջագույնը՝ հիշեցնելով, կարծես, անցած-գնացած ամառը
Աշուն-ձմեռ սեզոնի թրենդներից մեկը խակի կանաչն է, ինչպես նաև զինվորական կտորից ու նախշերով կարված հագուստը:
Ոչ պակաս նորաձև կլինի մուգ, այսպես ասած, կրքոտ կարմիրը:
Դե, իսկ ռոմանտիկ կերպարի սիրահարներին կարող ենք ուրախացնել՝ փաստելով, որ սեզոնի թրենդային գույների մեջ են նաև վառ վարդագույնը, մորեգույնը և բաց մանուշակագույնը: