FashionYan-ը շարունակում է իր ”Fashion Զրույց” բաժնում հյուրընկալել նոր, հետաքրքիր ու տաղանդավոր անձանց: Այս անգամ զրուցել ենք հայտնի հայ ֆեշըն բլոգերներից մեկի` Գայանե Շահինյանի հետ: Գայանեն Shaga Blog-ի հեղինակ-վարողն է: Նա մեզ հետ կիսվեց բլոգ վարելու իր փորձով, նորաձևության մասին դիտարկումներով ու երազանքներով:
- Ողջույն, Գայանե: Կպատմե՞ս մի փոքր ոճիդ մասին: Ինչպիսի՞ն է այն, ըստ քեզ:
-Ողջույն: Ես սիրում եմ, երբ ինչ- որ «թափթփվածություն» կա կերպարում, այսինքն` երբ դու նայում ես աղջկան ու միանգամից հասկանում ես , թե ինքն ինչքան շատ ժամանակ է ծախսել իր կերպարի վրա, դա հետաքրքիր չէ:
Սիրում եմ բնական մազեր, բնական դիմահարդարում, սիրում եմ խառնել տարբեր ոճեր: Ընդհանրապես սիրում եմ, երբ շատ չեն կենտրոնանում արտաքինի վրա:
Ոճը ոչ այնքան արտաքինն է կամ հագուստը, որ կրում ես, այլ `ինչպես ես քեզ զգում,այսինքն` ինչ որ ավելի ներքին մի բան : Ուղղակի պետք է ներդաշնակություն լինի արտաքին ու ներքին կերպարների մեջ: Այդ իմաստով, ես ինձ բավականին ներդաշնակ եմ զգում:
- Որպես ֆեշըն բլոգեր և նորաձևության գիտակ` մարդկանց հետ շփվելուց առաջինը հագուստի՞ն ես ուշադրություն դարձնում, թե՞ քեզ համար կարևոր չէ, թե ինչպես են հագնվում մարդիկ:
-Ես չեմ կարծում, թե ես նորաձևության գիտակ եմ, ուղղակի այն ինձ հետքրքիր է, ու ես իմ տեսակետն ունեմ դրա հետ կապված նաև սիրում եմ շատ ))))))) Կարևոր է` ինչպես են հագնվում: Ես սիրում եմ, հիանում եմ, ոգեշնչվում եմ մարդկանցով, ովքեր առանձնանում են ինչ-որ բանով: Բայց թե առաջինն եմ դրան ուշադրություն դարձնում, երկրորդը, թե երրորդը, չգիտեմ: Չեմ հիշում: )))))))
-Ինչպի՞սի հագուստ երբեք չես հագնի:
-Չեմ հագնի հագուստ, որն իմ հագով չի : )))) Կարող եմ ասել, թե ինչ եմ շատ ուզում հագնել: Երազում եմ պարահանդեսի մասին, ինչպես նկարագրված է ռուս դասականների գրքերում, ուզում եմ պարահանդեսային զգեստ հագնեմ ու վալս պարեմ: Երբ այս երազանքի մասին եմ խոսում, ես ինձ 10 տարեկան եմ զգում ))))))))
-Վերջին անգամ ի՞նչ աքսեսուար ես գնել:
-Ժամացույց եմ գնել: Աքսեսուարներ հազվադեպ եմ գնում, քանի որ շատ տաղանդավոր ընկերներ ունեմ, ովքեր պատրաստում են աքսեսուարներ և նվիրում, ինքս էլ եմ պատրաստում աքսեսուարներ: Դրանք ներկայացնում եմ նաև բլոգում:
-Ի՞նչ է նորաձևությունը քեզ համար:
-Նորաձևությունը շատ ինդիվիդուալ բան է: Մեկը կարող է աչքերը փակ հետևել նորաձևությանը և դառնալ նորաձևության զոհ, մյուսը կարող է նորաձևության օգնությամբ ընտրել իրեն ամենահամապատասխան ուճն ու անընդհատ կատարելագործել այն: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ չդավաճանեն իրենք իրենց, թեկուզ հենց նորաձևության հարցում, եթե դա քո հագուստը չէ, անկախ նրանից նորաձև է, թե ոչ, մի ընտրիր դա: Նորաձևությունը երբեմն ինչ-որ բաներ է պարտադրում, սեզոնի թրենդ, կամ мост хаве, այ դա իմ կարծիքով հիմարություն է: Իսկ ընդհանրապես, նորաձևությունը հրաշալի բան է, որը ստեղծում են տաղանդավոր մարդիկ:
-Հագուստ գնելիս սահմանափակումներ դնու՞մ ես քո առաջ՝ տեսքի, բրենդի կամ գնի տեսանկյունից և ինչու՞:
-Տեսքի առումով` իհարկե, այսինքն, ոչ թե սահմանափակում, այլ գնումների գնալիս, գիտեմ ինչ եմ ուզում, ինչի համար եմ գնացել: Իսկ բրենդի և գնի հետ կապված …մմմ…իմ կարծիքով, ժամանակները, երբ առաջին տեղում բրենդն էր, բրենդամոլությունը` այդ ժամանկներն անցել են, հիմա ավելի կարևոր է մարդու անհատականությունը, ոճը: Միջազգային ամենահաջողված ֆեշն բլոգերները նրանք են, ովքեր ինչ- որ իդեա են առաջարկում, կամ սեփական հագուստներն են ստեղծում: Իհարկե, կան բրենդներ որոնց բոլոր ցուցադրությունները ես հիացած նայում եմ` Prada, Louis Vuitton, Chloe, Jil Sander , Parabal Gurung , Dolce& Gabbana:
Հետաքրքիր է, որ ես ավելի շատ ուզում եմ ներկա լինել նրանց ցուցադրություններին, տեսնել նորաձևություն ստեղծող, նորաձևությամբ ապրող մարդկանց, քան ձեռք բերել հագուստը: Ես չեմ հասկանում երբ ահռելի գումարներ են ծախսում հագուստի վրա, բայց Երևանից դուրս, (էլ չեմ խոսում Հայաստանի մասին) երբեք չեն եղել: Այսինքն` աշխարհում լիքը բան կա, որ կարելի է տեսնել, զգալ, ապրել, դա ավելի կարևոր է, քան մեծ-մեծ գումարներ հագուստների վրա ծախսելը:
-Ինչու՞ ես հենց նորաձևության մասին բլոգ վարում:
-Այն, որ ես նորաձևության բլոգ եմ վարում, ինձ ճանաչող մարդկանց, իմ ընկերների համար զարմանալի չէր: Դպրոցական տարիներից ես սիրում էի ինչ-որ փորձարկումներ անել հագուստների հետ, տարբերվել: Մինչև հիմա պահպանվել է դպրոցական լուսանկարս, որտեղ դասընկերներիս սև-սպիտակ դպրոցական համազգեստի ֆոնին, ես եմ ` պատռված ջինսով ու վառ նարնջագույն բլուզով: Այն դեպքում, երբ դպրոցում հագուստի հարցը շատ խիստ էր, դասընկերուհիներիս անգամ սև տաբատ չէին թողնում հագնել: Չգիտեմ` ինչպես էին ինձ հանդուրժում, հավանաբար հասկանում էին, որ ոչ թե ուզում եմ հակառակվել կամ դպրոցի օրենքներին դեմ գնալ, այլ ուղղակի ես այդպիսին եմ: Հետո արդեն աշխատեցի ամսագրերում, գրում էի նորաձևության թեմաներով, հեռուստատեսությամբ հաղորդում վարեցի, չնայած մասնագետ կար, բայց հիմնականում ինքս էի ընտրում հագուստս, որոշում էի ինչ դիմահարդարում ու սանրվածք պետք է անել: Հետո համացանցն ինձ հետաքրքրեց, հասկացա, որ այն ավելի մեծ հնարավորություններ կարող է տալ`հեռուստացույց հիմա գրեթե չեն նայում, իսկ ամսագիր ընդհանրապես քիչ են գնում: Իսկ fashion blog-ն այն էր,ինչ ես կարող էի ու ուզում էի անել: Ես հիմա լիքը երազանքներ ունեմ բլոգի հետ կապված ու մեծ վստահություն, որ բոլոր երազանքներն իրականանուլու են, միայն թե պետք է հավատաս ինքդ քեզ ու չդադարես երազել: Սա նաև ձեր բոլոր ընթերցողներին եմ մաղթում, շնորհակալ եմ զրույց համար:)))