Tert.am-ը գրում է.

Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր.

«Մենք փակել ենք ճանապարհը, որ ՄԻՊ-ը գա այստեղ ու արձանագրի այս մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են: Այստեղ մարդկանց կադաստրի վկայականները ձեռքին ասում են, որ իրենց տունը հրապարակված քարտեզով անցնում է թուրքին: Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն»,- ասաց բնակիչներից մեկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել։

«Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին»,- նշեց մեկ այլ կիրանցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել