ԱՄՆ-ն Ուկրաինային ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել։ Գումարը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելուն։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 15-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք լրացուցիչ օգնություն ունենք, և այդ օգնությունն արդեն հասցվում է Ուկրաինա, ես կցանկանայի հայտարարել, որ մենք լրացուցիչ 2 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն կտրամադրենք»,- ասել է նա։

Բլինկենը պարզաբանել է, որ գումարը կհատկացվի պաշտպանական արդյունաբերության հիմնադրամի միջոցով։ Դա կօգնի Ուկրաինային ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն, ինչպես նաև ներդրում կլինի նրա ռազմարդյունաբերական համալիրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել