Այսօր օկուպացված Իվանյանում տեղի կունենա ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման հանդիսավոր միջոցառումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջոցառմանը կմասնակցեն ռուս և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։

«Դա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ստեղծվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991թ.դրությամբ։ Այդ պատճառով աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվել են, և, ըստ էության, այնտեղ այլևս գործառույթներ չեն մնացել նրանց համար», - ասել Էր Պեսկովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել