FashionYan-ն արդեն անդրադարձել է հարսանիքների ամենաանհրաժեշտ պարագաներին` ծաղկեփնջերին, գլխազարդերին, որոնք կարող են փոխարինել քողին, տորթերին: Ժամանակն է անդրադառնալ ամենագլխավորին` հարսանյաց զգեստին:
Մենք գիտենք, որ դու անչափ օրիգինալ ես, ու հարսնացուի ուռած-փքված, սպիտակ սավանի նմանվող զգեստը քեզ համար չէ: Եթե չես սիրում նաև երեկոյան զգեստի պես նեղ, փայլփլուն հարսանյաց զգեստներ ու չես գտնում այլընտրանքային տարբերակներ, ապա գործած զգեստները հենց քեզ համար են:
Վերջին շրջանում աղջիկների հագուստի մեջ նորաձև դարձած ժանյակները, սպիտակ գործվածքներով բլուզներն ու շորերը պարզապես չէին կարող իրենց տեղը չգտնել հարսանյաց նորաձևության մեջ: Այսօր քեզ կներկայացնենք տարբեր տեսակի հելունագործ հարսանյաց զգեստներ, որոնք և’ օրիգինալ են, և’ նորաձև ու գեղեցիկ:
Նյութի աղբյուր՝ http://fashionyan.wordpress.com/2013/09/18/harsishor/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել