Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով այցելում է համալսարաններ և ուսանողները միանում են Շարժմանը։

Այս պահի դրությամբ Սրբազանին են միացել ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի ուսանողները։

Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին:

Սրբազանի առաջնորդած Շարժումը շարունակելու է այցելել մյուս համալսարաններ ևս։ Նրանք հասել են Կոնսերվատորիա, որտեղ ևս ուսանողները մաինում են Շարժմանը:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, ՍՐբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։

Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նեխատեսված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել