Նիկոլի մոտ գլխավոր ֆեյք աշխատող Չախոյան Տարոնն է վայրահաչել եկեղեցու դեմ՝ գրելով. «Սա պայքար է պետության ու պետականության դեմ, պայքար է Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Պետության դեմ այս գրոհը միանշանակ չի հաջողելու, բայց այլ հարց է, թե Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել՝ սեփական ժողովրդին խաբելու, մոլորեցնելու ու հակապետական քաղաքականությամբ զբաղվելու համար»:
Հայտնի ֆիլիմի հայտնի հերոսի խոսքերով ասած՝ ո՞վ է պետությունը, դո՞ւ ես պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետությո՞ւն ես…
Իրականում հայ եկեղեցին այս օրերին կերտում է իր պատմության ամենափառահեղ էջերից մեկը: Եթե հաջողվի կասեցնել միակողմանի զիջումների գնով Տավուշում մեկնարկած ու Հայաստանի կործանմանը տանող սահմանազատման պրոցեսը, ապա շարժման առաջնորդներին ու մասնակցրիներին պետք է ազգային հերոսի կոչում շնորհել առնվազը: ՈՒշադրությո՛ւն, խոսքը գնում է ոչ թե Նիկոլի հրաժարականի մասին, այլ՝ ընդամենը սահմանազատման կասեցման. շարժումն ապաքաղաքական է ու իր առաջ խնդիր չի դրել՝ Նիկոլին հեռացնելու կամ ասենք հեռացնելուց հետո Չախոյան Տարոնին «նակազատ» անելու՝ չնայած պետք է խոսռովանել, որ արժեր…

Որևէ ՔՊ-ականի կամ Նիկոլի մանկլավիկի՝ եկեղեցու հասցեին հնչեցրած գնահատականը գրոշի արժեք չունի. ինչքան թուրքերն են սիրում ու արժևորում հայ եկեղեցին, այնքան էլ՝ տարոնները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել