Շիրակցիները Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթով գալիս են Երեւան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանը պատարագից հետո հայտարարել էր, որ իր աջակցությունն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մեկնարկած շարժմանը:

«Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեության, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նվաստացման, պարտությունն իբրեւ դրոշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին: Ես ասում եմ, իմ Սրբազան եղբայրը  իմ կողմից ունի ամբողջական սատարում:

Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը, ուզում եմ, որ իմանաք: Սրանից դուրս ամեն մեկը կարող է ինքը որոշել իր մասնակցության չափը, կամ հետեւել այն հրահանգներին կամ ցուցումներին, որոնք կարող եմ ես տալ, այսօր, վաղը կամ մեկ այլ օր: Նրանք ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին կարող են ազատ զգալ: Իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի հրահանգներ, ուղղորդումներ, առաջիկայում կստանան»,-ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել