Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներոով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ բախման հետևանքով էլ «Opel»-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել