ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վերսկսելու Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի հետ գերիների ու պահվող անձանց փոխանակման բանակցությունները:

ԶԼՄ-ները, հղում կատարելով շարժման հաղորդագրությանը, նշում են՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դրականորեն են տրամադրված և ակնկալում են որոշակի առաջընթաց գրանցել բանակցություններում:

Շարժումը հայտարարել է, որ «վճռական է՝ հասնելու համաձայնության, որը կբավարարի պաղեստինցիների պահանջները, այն է՝ ագրեսիայի դադարեցում, օկուպացիոն ուժերի դուրսբերում, տեղահանվածների վերադարձ, մարդասիրական օգնություն և գերիների ու պահվող անձանց փոխանակում»:

Ամերիկյան և իսրայելական Լրատվամիջոցների տվյալով՝ Կահիրե է մեկնել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն տնօրեն Ուիլյամ Բերնսը:

The Wall Street Journal-ն էլ գրում է, որ Իսրայելը վերջնագիր է ներկայացրել Համասին և մեկ շաբաթ տվել՝ համաձայնելու հրադադարի հարցով Թել Ավիվի պահանջներին: Հակառակ դեպքում ՑԱՀԱԼ-ը գործողություններ կսկսի Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ 1.3 միլիոնից ավելի փախստական կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել