Քանիցս խոսել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն անհոգնել ու հաստատակամ կազմաքանդում է Հայկական բանակը և ամեն ինչ անում է, որպեսզի այն դարձնի մի սովորական, անուժ ու խնդիր չլուծող կառույց և նա այդ ամենն անում է հստակ գծած պլանով, որից, ինչպես ինքն է սիրում հաճախ կրկնել, «ոչ մի քայլ չի շեղվում»։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմանի ողջ երկայնքով, ասվածի վառ օրինակ է, երբ տեղերում թուլացնում և խեղճացնում է զինվորին ու հայ սպային։ Տարիներ շարունակ հաղթանակած բանակը, ով կարողացել է ամենադժվար ու անիրական թվացող իրավիճակում հստակ լուծել իր առջև ծառացած հարցերը, այսօր դարձել է ձևական մի «հիմնարկ», որտեղ մարդիկ ուղղակի գնում են աշխատանքի, աշխատավարձ ստանում, ինչ-որ անհասկանալի ֆունկցիաներ իրականացնում։
Տևական ժամանակ պետության հիմնական սյունը դարձած բանակն ու սպան, այսօր սովորական չգնահատված արժեք են, այս ամենի քավորը Նիկոլն է, ով 6 տարի շարունակ կազմաքանդեց ու հայի գլխից հանեց «ուժեղ բանակի» մասին թեզը և բոլորին համոզեց, որ իրականում դա, թուրքից վախեցող իր սեփական ցանկությունները կյանքի կոչող մի կառույց է։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա բանակը, որը Նիկոլի աչքի գրողն էր, այսօր վերածել է նիկոլապետության ստրուկի, իսկ անվտանգությունը դարձրել է հեռու երազանք։ Պեսիմիզմ չէ՝ ուղղակի ցավոտ ռեալիզմ։ Սերժ Սարգսյանի բանակ և Նիկոլի բանակ՝ սրանք իրարից կատեգորիաներով ու հասկացություններով, մտածելակերով ու հոգեկերտվածքով հակոտնյա բևեռներ են։
Ինչպես հաճախ է Նիկոլն ասում իր խոսքում՝ «բանակի մասին մենք պետք է խոսենք ամենավերջում»։ Չէ, իրականում նա այս հարցում անկեղծ է, քանի որ դա հենց այն լեզվամտածողությունն է, որով նա և իր թիմը տարիներ շարունակ առաջնորդվել են։ Այս մարդկանց մոտ նման մտածելակերպը նստած է ենթագիտակցության մեջ, և երբ, ստեպ-ստեպ «լյապեր» են տալիս, դա իրականում հենց այն է, ինչի մասին նրանք մտածում են․ հենց այստեղ ենթագիտակցությունը հաղթում է գիտակցությանը և ցույց տալիս դրանց իրական դեմքը, որը բացառապես թուրքական օրակարգի սպասարկումն է։
Նիկոլը ստերջացրել է հային՝ դարձնելով ձեռնասուն․ այսօրվա ոստիկանը ինքնամոռաց պայքարում է քաղաքացու դեմ, որպեսզի հաճոյանա Նիկոլին, քանի որ պարգևավճարի ու հավելավճարի օրը կարող է մնալ առանց կոպեկ, իսկ Նիկոլը գիտի՝ ինչպես խաղալ նման իրավիճակներում, ինչպես սիրաշահել ու ստրակացնել նույն ոստիկանին․ նա, ինչպես հայտնի ֆիլմում է ասում, «շատ է սիրում ամբոխը, քանի որ ամբոխում ինքն Աստված է», իսկ ամբոխին պետք է կուշտ փոր և օրվա համար մի հարմար տեսարան, մնացածը՝ տեխնիկական հարցեր են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել