Պրակտիկան օգնում է ավելի լավ ուսումնասիրել աշխատաշուկան, հասկանալ դրա իրողությունները և սովորել, թե ինչպես գործնականում կիրառել ստացված ողջ գիտելիքը: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հայտարարում է INKOMPASS 2024 պրակտիկայի ծրագրի հայտերի ընդունման մասին։ Ուսանողների և նորավարտ մասնագետների համար սա հիանալի հնարավորություն է խորանալ իրենց մասնագիտության մեջ և հասկանալ, թե ինչպես են աշխատում համաշխարհային ընկերությունները։

Դիմել այստեղ

ԻՆՉՈՒ՞

INKOMPASS 2024-ը վեց ամիս տևողությամբ փորձնակություն է միջազգային ընկերությունում: Հիանալի նորություն. ծրագիրը վարձատրվող է: Փորձնակները հնարավորություն են ստանում աշխատել իրական բիզնես նախագծերի վրա՝ անհատական մասնագիտական աջակցություն ստանալով մենթորների կողմից՝ ի դեմս «Ֆիլիպ Մորրիս»-ի աշխատակիցների և վարձատրվել։

Ո՞Վ

INKOMPASS ծրագիրը նախատեսված է վերջին կուրսի ուսանողների կամ վերջին 2 տարիների ընթացքում համալսարանն ավարտած ուսանողների համար: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Միաժամանակ՝ հարկավոր է հանձնարարված խնդիրները լուծելու և ձեր գիտելիքը անընդհատ բարելավելու ցանկություն: Դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ բնագավառներում՝

  • Հաղորդակցություններ / PR
  • Վաճառք / կոմերցիոն
  • Հաճախորդների փորձառնություն
  • Մարդիկ և Մշակույթ / HR

ԻՆՉՊԵ՞Ս

Շատ պարզ. Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ: Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև, անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ձեր ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի հունիսի 7-ը ներառյալ:

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության մասին

 

Ֆիլիպ Մորրիս Արմենիան աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերություններից մեկի՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի դուստր ընկերությունն է: Հայաստանում 30 տարվա գործունեության ընթացքում ՖՄԱ-ն հարստացրել է հայկական բիզնես մշակույթը թափանցիկ բիզնես քաղաքականությամբ, ներառական և հավասարակշռված աշխատանքային միջավայրով և հայ հասարակության մարտահրավերներին արձագանքելու հաջողված փորձով:

Տարիներ շարունակ ընկերությունն արժանացել է Լավագույն Գործատու հավաստագրին միջազգային «Top Employers Institute»-ի կողմից։  2022 թվականին «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դարձավ Հայաստանում առաջին և միակ ընկերությունը, որ ստացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագիրը։ Ընդգծելով գործող մեխանիզմների արդյունավետությունը աշխատավայրում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու և գենդերային հավասարակշռված միջավայր ստեղծելու առումով։ Ընկերությունը ձգտում է ստեղծել ներառական մշակույթ, որտեղ խրախուսվում են խնդիրների լուծման նորարարական մոտեցումները, իսկ գործընկերներն աջակցում են միմյանց:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 200 447 կամ +374 44 200 446

 

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել