Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ Նիկոլը բարձրացրել է արդարության խնդիրը՝ ակնարկելով նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: «Ինչո՞ւ երկրում չկա արդարություն, որովհետև մենք իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը։ Հենց այդ պայմանավորվածությունը,   իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որը մենք պետք է ստեղծենք իրար հետ որպես սահմանադրություն, որպես պետական իրավակարգի ստանդարտ և ասենք, որ սա արդարությունն է և սա օրենքն է»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը:

Ինչպես հայտնի է, Իլհամը հայտարարել է, որ չեն պատրաստվում  Հայաստանի հետ կնքել որևիցե խաղաղության պայմանագիր, քանի դեռ  Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը, չի վերանայել իր զինանշանը՝ այնտեղից հեռացնելով Արարատը և այլն: Արդյոք արդարության ընկալման կամ չափանիշների մասին նիկոլական լոլոները չե՞ն բխում այն օրակարգից, որը նրան պարտադրում է  ազերիների սուլթանը: Այս ակնհայտ փաստը չարձանագրելը կլիներ աններելի:

Նիկոլը շատ լավ գիտի, որ հասարակությունը միշտ փնտրել ու փնտրում է  արդարություն: Հիմա որպեսզի նոր Սահմանադրութան թեման կարողանան առաջ տանել, սաստկանալու է այն քարոզը, թե պետք է ընդունել նոր Սահմանադրություն, որ վերջապես երկրում հաստատվի արդարություն: Ոմանք, իհարկե, կուտեն այս կուտը, բայց նորմալ մարդկանց համար ի սկզբանե էլ պարզ է, թե իրականում  ինչ է կատարվում: «Արևմտյան Ադրբեջան» ենք դառնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել