Արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու Հայաստանի Ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանի մարզիչները: Ուրախությամբ իմացա, որ ժյուրիի մեջ ընդգրկվել են Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, Միքայել Պողոսյանն ու Շուշան Պետրոսյանը:
Իհարկե, ըստ իս նրանք մի մակարդակի վրա չեն, բայց եթե կտրվում ենք անձնական էմոցիաներից ու դիրքորոշումներից և դիտարկում բոլոր 4-ին զուտ երգարվեստի տեսակետից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի պայմաններում բավականին լավ ընտրություն է:
Հաճելի էր օրինակ տեսնել նաև Միքայել Պողոսյանին, ում բոլորը գիտեն, որպես փառահեղ դերասան, բայց քչերը գիտեն, որ նա նաև տաղանդավոր երգիչ է:
Շատ լավ է, որ նախագծում ընդգրկված է Շուշան Պետրոսյանը, որովհետև անկախ ամեն ինչից, նա հանդիսանում է ժամանակակակից հայ երգարվեստի հենասյուներից մեկը ու կարող եմ ասել, որ ունի բարձր երաժշտական ճաշակ:
Որպես երգչուհի շատ դրական եմ վերաբերվում նաև Պեպելյանին, թեև մի քիչ դժվարանում եմ նրան մարզչի դերում պատկերացնել առայժմ:
Հայկոն էլ վատ թեկնածու չէ ու իր ժանրի մեջ պրոֆեսիոնալ է համարվում:
Այնպես որ, այս անգամ կազմակերպիչները կարողացել են ապահովել համ ժանրային բազմազանություն, համ էլ տարբեր ճաշակների ու ոճի երաժշտության ներկայացուցիչների ներկայությունը ժյուրիի կազմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել