Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները:
Վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները:
Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները: Կարևորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armgovernment/posts/pfbid021N64rwLtMHZEeyxEMQipgCYWRay9MgDqRoyyP3FyXQ8RYP2CeFVSyAAg93RDKa8ol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել