Lurer.com-ը գրում է.
ՌԴ մայրաքաղաքի Լոբաչևսկի փողոցում հրդեհային «Գազելը» պայթել է հրշեջների ժամանելուց հետո։ Ենթադրաբար, պայթյունի պատճառը գազի բալոնն է եղել։
Դեպքի վայրից ականատեսը NEWS.ru-ին պատմել է իր տեսածի մասին.
«Ուժեղ պայթյուն լսեցի, հետո ոստիկանական և հրշեջ ազդանշաններ: Շատ ուժեղ հարված էր, հետո լսվեցին ձայներ, ռադիոյով խոսակցություններ»,- ասել է ականատեսը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն մոտակայքում կայանված հինգ ավտոմեքենա վնասվել է։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=565588&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել