Iravaban.net-ը գրում է.

Պ․ Պ․-ին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 2 մլն   հափշտակելու համար։

Գործը դատարան ստացվել է փետրվարի  27-ին։ Այն մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին։

Iravaban.net-ի  փոխանցմամբ՝  նա քննությամբ չպարզված հանգամանքներում՝ տեղեկանալով, որ Մ․ Հ․-ն  մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, և պարզելով նրա հեռախոսահամարը, զանգահարել է վերջինիս, ներկայացել Արման Հունանյան կեղծ տվյալներով՝  որպես ոստիկանության աշխատակից։

Մեղադրյալը հայտնել է, որ ճանաչում է կնոջը և նրա ամուսնուն, տեղյակ է, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություն է ունեցել տարբեր անձանց հետ, որոնց վերաբերալ ունի տեսանյութեր և լուսանկարներ։ Նա շանտաժի է

ենթարկել տուժող անձին՝ ասելով, որ կհրապարակի նշված լուսանկարներն ու տեսանյութերը։

Պ․Պ․-ն լուսանկարները և տեսանյութերը հրապարակելու սպառնալիքով Մ․ Հ․-ից  պահանջել և ստացել է 1.000.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր, ինչպես նաև մաս-մաս՝ առձեռն 200.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ ընդհանուր նրանից հափշտակելով 1.200.000 դրամ:

Նույն կերպ նա սպառնացել Լ․Ա․-ին՝ իմանալով, որ վերջինս սեռական հարաբերություն է ունեցել այլ անձի հետ՝ նշելով, որ ինքը լուսանկարներ և տեսնայութեր ունի դրա վերաբերյալ։  Դրանք  հրապարակելու սպառնալիքով Լ․ Ա․-ից  պահանջել և  ստացել է խոշոր չափերով’ ընդհանուր 210.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, Պ․Պ․-ն,  հեռախոսազանգով ծանոթանալով Թ․ Հ․-ի հետ, խաբել և ներկայացել է Արմեն անվամբ, խաբեության եղանակով  հափշտակել է 420.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հատ ոսկյա մատանի, 1 հատ ոսկյա շղթա, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ինչպես նաև մաս-մաս՝ առձեռն և բանկային փոխանցումների միջոցով փոխանցված 500.000 ՀՀ դրամ գումարը՝ ընդհանուր հափշտակելով  920.000 ՀՀ դրամ:

Փետրվարի 28-ին գործը վերադարձվել է հսկող դատախազին՝ առանց վարույթ ստանձնելու․ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 206 հոդվածի 2-րդ մասի համա

ձայն՝ եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ։

Այս դեպքում պահպանված չի եղել սահմանված ժամկետը, հետևաբար դատարանն՝ առանց նախնական դատալսումներ անցկացնելու մասին որոշում կայացնելու, քրեական գործը վերադարձրել  է հսկող դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու և գործը կրկին դատարան հանձնելու նպատակով։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել