Կան մարդիկ, որոնք Հայրենիքը սիրում են տեսականորեն, ասել է թե՝ գոռալով, կոչեր անելով, կողքինին «հայրենասիրություն» սովորեցնելով, տեղի-անտեղի պախարակելով նրանց, ովքեր Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ընթացքում նաև ունեցել են բացթողումներ... Բայց, երբ գալիս է գործելու պահը, այդպիսիները դառնում են անխոս, հեզ և, անգամ, ծակոտկիներից աննկատ ծիկրակող մրջյունների պես... Դա է պատճառը, որ Արցախյան պատերազմների ընթացքում մարտադաշտ տեսածները՝ մի քանի միլիոնից, ընդամենը մի քանի տասնյակ հազարներ էին, որոնցից շատերն այսօր վերերկրային կյանքում են, իսկ հայրենասիրություն «սովորեցնողներն» ու տեղի- անտեղի պախարակողները՝ հարյուր հազարավորներ... Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները... Հակառակ դեպքում՝ երկիրը դառնում է այնպիսին, ինչպիսին մերն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02PUBykHyQWUXyRoaqxh1gU79Ap35MtcYYXBF7ULCcmVo6MpFDfKXM3rB8TRdUXP5Xl&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել