Լֆիկը արդեն չի էլ փորձում ձևացնի, թե ինքը ինչ-որ բանի հետ կապ չունի կամ տեսականորեն ափսոսում է ինչ-որ բանի համար: Այս դեպքերում ասում են, որ նա վախը կորցրել է ու անում է այն, ինչ մտքին փչում է:
Դա արտահայտվում է նրանով, որ նա լրագրողին բացեիբաց հայտարարում է, որ ինքը Փակ շուկան չի քանդել, այլ բարեկարգել է, դեռ ավելին՝ փրկել է կռիսանոց ու զիբիլանոց դառնալուց:
Չի ամաչում Լֆիկը փաստացի հայտարարելով, որ այո՛, այն անատամ կանայք, որ շուկայի դիմաց լֆիկահավաք էին կազմակերպել, արել էին դա հենց իր կարգադրությամբ և ասում էին այն, ինչ որ իրենց ասվել էր: Ավելին, Լֆիկը չի էլ թաքցնում, որ դա աշխատանք է, որի համար նրանք վարձատրվում են: Խնդրեմ, ասածիս առհավատչյան թող լինի Լֆիկի հարցազրույցը.

Որքա՞ն եք վճարում բողոքող կանանց։

Գնացեք, հարցրեք։ Ձեզնից են պաշտպանում։

Մենք ի՞նչ ենք անում որ։

Որովհետեւ իմ մասին ինչքան վատ բան կա, գրում եք։

Լավ բան արեք` լավ բան գրենք։

Ես ընդհանրապես վատ բան չեմ անում, դուք էդ ձեւ եք ներկայացնում։

Բա Ձեր խիճը ե՞րբ է գալու, որ պատմամշակութային այդ արժեքը չփչացնեք։

Էդ մշակութային արժեքը ես փրկել եմ։

Ինչի՞ց։

Զիբիլանոցից, կռիսանոցից։

Այ հենց Ձեր խոսքերն են այնտեղ հավաքված կանայք ասում։

Բա ճիշտ են անում։

Փաստորեն վճարել եք, ինչքա՞ն։

Քեզ ինչքա՞ն են վճարել, որ հիմա եկել ես ստեղ։

Ինձ աշխատավարձ են տալիս նյութեր պատրաստելու համար։

Նրանց էլ աշխատանք են տվել, գործ են տվել, մարդիկ պետք է էնդեղ աշխատեն:

Իսկ այս ամենի կուլմինացիան կլինի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Սեպտեմբերի 28-ին լրանում է նրա եղբորորդու 25 ամյակը, և, ըստ ամենայնի, նրան կկարգեն Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ: Այս մասին խոսվում է արդեն մի քանի ամիս, ու գրեթե բոլորն էլ վստահ են, որ այս խայտառակ որոշումն ի կատար կածվի, և հենց դա լինի, պետք է մեր երկիրը արդեն առանց ամաչելու կոչեն Լֆիկստան, որովհետև այստեղ դու ապրում ես լավ ու ըստ քո հայեցողության, եթե դու Լֆիկ ես կամ էլ լֆիկածին տարր ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել