FashionYan-ի «Փորիկով աստղերը կամ հայկական շոուբիզնեսի մամաները» գրառումը չափազանց լայն արձագանք գտավ համացանցում, և մենք պարզապես չէինք կարող այս թեմային մեկ անգամ ևս չանդրադառնալ
FashionYan-ը պեղել և գտել է հայ հայտնիների՝ հղի վիճակում արված լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև.
DJ Վակցինան հայտնի մայրիկներից, թերևս, ամենահամարձակներից էր, ով ոչ միայն չվախեցավ միայնակ մոր կարգավիճակով հանդես գալ, այլև հղիության ամբողջ ընթացքն անցկացրեց աշխատանքային բուռն մթնոլորտում:
Դերասանուհի Լիլի Էլբակյանը նույնպես չխուսափեց ցուցադրել իր կլորացած փորիկը
Երեք երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանն իր երեք հղիությունների ընթացքում էլ երբեք չխուսափեց հայտնվել հանրության առաջ:
Պարուհի Թինա Քեյը՝ առաջնեկին սպասելիս:
Հաղորդավարուհի Աելիտա Չիլինգարյանը նույնպես մայրացավ առաջին անգամ: