Դաստիարակությունը մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Մինչև կիրթ լինելը պետք է լինել դաստիարակված, իսկ թե ինչ ենք հասկանում կամ թաքցնում դաստիարակություն ասելով, կհասկանանք և կպարզենք միասին: Դաստիարակությունն է հիմք դնում մարդու կայացմանն ու հետագա կյանքի ճիշտ քայլերին և ճիշտ կողմնորոշմանը: Կյանքի ամենամեծ փուլերից մեկն է, որը շատ դժվար է հաղթահարել, դաստիարակվել միշտ է պետք, նայած՝ մենք ինչ ենք ասում՝ դաստիարակված մարդ կամ անհատ ասելով: Սեռական դաստիարակությունն անհատի զարգացման ամենակարևոր և ամենապարտադիր մասերից մեկն է: Սեռական դաստիարակությունն է խթանելու ապագայում սխալ սեռական ակտերն ու շեղումները: Վերջիվերջո սա այն կարևորագույն դասերից է, որը պետք է սովորել: Շատ ծնողներ ամաչում են իրենց երեխաների հետ խոսել սեռական կրթությանը վերաբերող թեմաներից. նրանք հաճախ փոխում են թեման կամ պարզաբանում, որ դեռ երեխայի տարիքը չէ, ու այդ տարիքն այդպես էլ չի գալիս: Առհասարակ երեխաների մոտ սկսած 3 տարեկանից առաջանում են հետաքրքրություններ՝ դեպի իրենց մարմինը, երեխաները ցանկանում են հասկանալ, թե ինչ գործառույթ ունեն մարմնի մասերը: Ծնողների անուշադրությունն այս խնդրում կարող է բարդույթներ առաջացնել երեխաների մոտ: Երբ ծնողները չեն խոսում իրենց երեխաների հետ սեռական թեմաներից, երեխաները ստիպված դրանց մասին իմանում են կամ շրջապատից, ընկերներից, փողոցից, կամ համացանցից: Այս բոլորն էլ խիստ վտանգավոր են և շատ վատ հետևանքներ կարող են ունենալ: Լավ կլինի, որ սեռակրթության դասեր լինեն դպրոցում, որ երեխաները իրազեկ լինեն ճիշտ սեռական կյանք վարելու կանոններին ու բացառություններին: Արտասահմանյան շատ երկրներում կան նմանատիպ դասեր, որտեղ երեխաները ստանում են սեռական դաստիարակություն: Եվրոպական երկրները վաղուց հասկացել են, որ առողջ սերունդ, առողջ ապագա ունենալու լավագույն միջոցը սեռական դաստիարակությունն է: Երբ երեխան սխալ սեռական կողմնորոշում է ունենում և սխալ սեռական կյանք է վարում, դրա մեղավորները միայն ծնողներն են, ովքեր ժամանակին չեն հետևել իրենց երեխայի սեռական դաստիարակությանը: Երբ արդեն մեծամասնություն են կազմում հղիությունները աբորտներով ավարտող դեռահասները, շատանում է սեռավարակներ կրող երիտասարդների քանակը, այստեղ բացակայում է սեռական դաստիարակությունը: Փոքրուց երեխային պետք է կրթել, պատասխանել նրա բոլոր հարցերին և չփորձել շեղել թեման կամ առհասարակ արգելել նման թեմաներից հարցեր տալը. այդպիսի գործողությունները խթան են հանդիսանալու ձեր երեխայի հետագա սխալ սեռական դաստիարակությանը: Տանը հաճախակի պետք է խոսել սեռական թեմաներից, որպեսզի երեխան չտեղեկանա դրա մասին փողոցից: Համացանցային ուսումնասիրությունից տեղեկացա, որ Գերմանիայում, Նիդերլանդներում սեռակրթությունը սկսվում է մանկապարտեզային տարիքից, ինչ մեր երկրի պարագայում դեռ ուտոպիա է: Շատ հայ ընտանիքներում սեռական թեմաները արգելված և չքննարկվող թեմաներ են: Կարծում եմ՝ Հայաստանում ծնողների երևի 100 տոկոսից ընդամենը 1 տոկոսն է սեռական դաստիարակությամբ զբաղվում իրենց երեխաների հետ: Սա մեծ բացթողում է երեխայի զարգացման համար: Սեռական սխալ կողմնորոշումները գալիս են սխալ սեռակրթությունից՝ դրանք հետագայում շատ դժվար են շտկվում կամ չեն շտկվում: Պետք է հետևողական լինել երեխաների կրթության հանդեպ. նրանց տալ ճիշտ կրթություն, թե չէ, ապագայում արդեն, անգամ մեկ բացթողումը ճակատագրական սխալի առաջ կկանգնեցնի:
Նյութի աղբյուր՝ http://esaystexem.blogspot.com/2013/09/blog-post_4673.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել