lilithovhannisyanՄազերի կարմիր գույնը միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում հանրության կողմից, լինի դա շարքային քաղաքացի, թե հանրային դեմք: Այնուամենայնիվ,  հայկական շոուբիզնեսում նույնպես կան համարձակներ, ովքեր իրենց մազերի համար ընտրել են այս գույնը:  FashionYan-ի այս գրառումը հենց նրանց մասին է:

Ամենավառ օրինակը, թերևս, դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է, ով իր դերասանական կարիերայի սկզբից մինչ օրս հավատարիմ մնաց իր մազերի կրակոտ՝ կարմրանարնջագույն երանգին:  LUIZANERSISYAN Երգչուհի Ջուսը հայկական շոուբիզնես մտավ ալ կարմիր վարսերով, որոնք երբեմն-երբեմն վառ վարդագույնի երանգ էին ստանում: Այժմ, սակայն, երգչուհին շիկահեր է դարձել: Այնուամենայնիվ, Ջուսին շատերը կարմիր մազերով են հիշում:
ՋՈՒՍ 

«32 ատամի» Զառան, ում սովոր էինք միշտ շեկ մազերով տեսնել, մայրանալուց հետո կտրուկ փոխեց մազերի գույնը՝  դրանց կարմրանարնջագույն երանգ տալով:

ԶԱՌԱ  Անկրկնելի Սոֆի Դևոյանը երկար տարիներ հանրությանը ներկայանում էր շագանակագույնի և կարմիրի երանգով վարսերով, մինչև կդառնար շիկահեր 

SOFIDEVOYAN  Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը պատկանում է այն աստղերի թվին, ովքեր այնքան հաճախակի են փոփոխություններ կատարում իրենց արտաքինի մեջ, որ չես հասցնում աչքդ թարթել: Սակայն որոշ ժամանակ առաջ Նաիրան շիկահերից դարձավ կարմրահեր, ապա վարսերը ներկեց մուգ շագանակագույն:

ՆԱԻՐԱՄՈՎՍԻՍՅԱՆԵթե խոսք է գնում հաճախակի փոփոխություններ անող աստղերի մասին, ապա առաջին տեղում միանշանակ Լիլիթ Հովհաննիսյանն է: Դեռ նոր էինք հասցրել հիանալ Լիլիթի շիկահեր կերպարով, երբ նա անակնկալի բերեց իր երկրպագուներին՝ հրապարակելով վառ կարմիր մազերով լուսանկարներ:

լիլիթհովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել