Շաբաթ օրով ցանկանում եմ ձեզ պատմել «եռացող գորտի» կամ «boiling frog» ֆենոմենի մասին...
Եթե գորտին իջեցնեն եռացող ջրի մեջ, ապա այն միանգամից դուրս կցատկի՝ դա փաստ է, ինչը բացատրվում է ինքնապահպանման բնազդով:
Իսկ եթե գորտին իջեցնեն 20-25 աստիճան ջրի մեջ՝ դա իր համար կլինի շատ հարմարավետ միջավայր: Ժամը մեկ ջրի ջերմաստիճանը կարելի է բարձրացնել 5-6 աստիճանով, սակայն գորտը լինելով երկկենցաղ և արագ ադապտացվելով շրջակա պայմաններին, կադապտացվի և չի զգա որևէ տարբերություն... ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, սակայն գորտը շարունակում է ադապտացվել, քանի որ արդեն ադապտավել է իր համար «նոր նորմալ» միջավայրին... Երբ ջրի ջերմաստիճանը հասնում եռման աստիճանին, գորտը փորձում է դուրս ցատկել կացսայից, սակայն տևական ժամանակ իր համար «նոր նորմալ» միջավայրը արդեն հյուծել է իր ուժերը և դուրս ցատկելու ջանքերը ապարդյուն են դառնում... գորտը եփվում է իր իսկ «առավելության»՝ հարմարվողականության պատճառով:
Այս ֆենոմենը կիրառելի է նաև այլ բիոլոգիական օրգանիզմների վրա, ուղղակի այս պարագայում «գոլ ջրին» գալիս են փորախինելու ականջահաճո սուտն ու «հարստանալու հույսը», իսկ «բարձրացող ջերմաստիճանին»՝ սխալ ներքին ու արտաքին քաղաքականությունը...
Հ.Գ. հարմարվելը ոչ միշտ է ճիշտ որոշում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/grigoryangev/posts/pfbid02KzRKfBr1kNgoV3by9NBUuGJFC2ARBx5GizXGG7uTU5J4sYC23mfydJXq2Pmz5XLFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել