Հայկ Կոնջորյանը խոսում է վեհ գաղափարների մասին, նախկին նախագահներին մեղադրում է ժողովրդին ատելու մեջ, այն ինչ ժողովրդին ատում են իրենք` համարելով թշնամի։
Նախկիկում Սերժ Սարգսյանը և ընդհանուր առմամբ 30 տարվա բոլոր իշխանությունները հայ ժողովրդին հաղթանակներ են պարգևել, երեխաներին անամպ մանկություն, կրթել և մեծացրել են հաղթանակի սերունդ։ Սերունդ, որը ժառանգելով իրենց հայրերի և պապերի արիությունը` ապրիլյան քառօրյա պատերազմում ցույց տվեցին, թե ինչ նկատի ուներ Վազգեն Սարգսյանը, երբ ասում էր «Թշնամին նույն թշնամին է, որը ձեր առջևից փախչում էր, մենք էլ նույնն ենք»։
Իսկ դուք բերել եք դագաղներ, մահեր, իսկ հիմա խաբեությամբ, ստով և կեղծիքով փորձում եք ժողովրդին խաբել, հեռու տանել իրականությունից, կուրացնել, որպեսզի ժողովուրդը չտեսնելով իրականությունը` մի օր արթնանա և տեսնի, որ Հայաստանն այլևս չկա։
Դուք անում եք այս կլոունադան, որ քողարկեք իրականությունը։
Ձեզ համար իշխանազավթումն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը։
Միայն Ալիևը և դուք եք ասում, որ 44֊օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11.000 դասալիք, ձեր պատճառով այսօր մեր բանակը վիրավոր է և դավաճանված։
Ժողովրդին դուք տվել եք պարտություն. դուք ու ձեր կուսակցությունը պարտության խորհրդանիշ եք, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը` հաղթանակի և խաղաղության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել