Սիրո՞ւմ ես զբաղվել ինտերիերի ձևավորմամբ, ունենալ կրեատիվ մոմերի, ծաղկամանների և դիզայնի այլ պարագաների  հավաքածու, բայց չունես բավականաչափ գումար կամ ժամանակ` խանութներում դրանք փնտրելու, ուրեմն FashionYan-ի այս գրառումը քեզ համար է:

Երբ չկա հնարավորություն, ապա գործի է պետք դնել երևակայությունը:

Երբևէ կմտածեի՞ք, որ հասարակ լամպը կարող է «զարդարել» ոչ միայն ամենասովորական ջահը, այլև ծառայել որպես դեկորատիվ միջոց:

Մի քիչ ջուր, բնական կամ արհեսատական ծաղիկներ, և օրիգինալ դեկորացիան պատրաստ է:

kreativlamp

kreativlamp

kreativ lamp

Ի՞նչ դիզայն` առանց մոմերի: Եթե ունես այնպիսի մոմեր, որոնք առանձին վերցրած օրիգինալ կամ հետաքրքիր բան չեն ներկայացնում իրենցից, ապա կարող ես մի քանի մոմերի համադրությամբ ստանալ կրեատիվ մոմ` ճիշտ նկարում պատկերվածի նման:

21013090_1

Դարձյալ արհեստական կամ բնական ծաղիկներ, թափանցիկ անոթ, ջուր և մոմեր: Այս ամենը կարող ես համադրել` ինչպես պատկերված է նկարում:

7284cfc9a6

Իսկ այսպիսի մոմ ստանալու համար կարող ես վերցնել ամենահասարակ և մատչելի մոմը, վրան սոսինձ քսել և թաթախել ցանկացածդ տիպի փայլի կամ ուլունքների խառնուրդի մեջ:

kreaticmom

Հավանաբար տեսած կլինես կամ գուցե ունենաս սուրճի հատիկներով մոմեր, որոնք բավականին լայն տարածում ունեն Hand made լուծումներ առաջարկող կայքերում և բլոգներում: Այս անգամ մենք քեզ առաջարկում ենք մոմեր, որոնք համադրված են դարչինի կեղևների հետ: Գեղեցիկ է և օրիգինալ, այնպես չէ՞: Իսկ ինչպես է բուրում… :)

svechi-12

Չկա այնպիսի մի տուն, որտեղ չլինի մի անճաշակ կամ ինտերիերին հակասող որևէ ծաղկաման :)Բայց պետք չէ վհատվել: Դրան էլ լուծում կա: Ծաղկամանը դեն նետելու փոխարեն` դրա վրա գունավոր մատիտներ փակցրու, որ այ այսպիսի կրեատիվ բան ստանաս:

Pencil-Vase1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել