Ի պատասպան Տարոն Չախոյանի, նույն ինքը` ֆեյքերի ՊՈԱԿ֊ի շվեյցարի` երեկվա դուրս տվածների
Չախոյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ բանակցությունները փակուղում են, որ պատերազմը գրեթե անխուսափելի է։
2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնին, նա առաջադրվեց Արցախի հարցին վերջնական լուծում տալու համար, և, ինպես նշել է նախագահը իր հարցազրույցներից մեկում` եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցոսում տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական են լինելու մեր երկրի համար։
Արդյունքում, բանակցողը փոխվեց և բանակցությունները սկսելով իր սեփական կետից` Նիկոլը Արցախի 75%֊ը արյունալի պատերազմով հանձնեց Ադրբեջանին։
Արդյո՞ք մենք այսօր բանակցող ունենք. կարծում եմ` ոչ։
Տարոնն ասում է, որ իրենք 2018֊2020 թթ.֊ին ձեռք են բերել ավելի շատ սպառազինություն, քան Սերժ Սարգսյանը իր կառավարման 10֊ը տարիներին։
Շտապեմ տեղեկացնել, որ ձեզ հասել են այն զենքերը, որոնք գնել էր Սերժ Սարգսյանը իր կառավարման տարիներին, իսկ դուք բանակի համար նախընտրում էիք ելակ ձեռք բերել, և 44֊օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես են զինվորները կռվում առանց սաղավարտի, թե ինչ 0֊ական վիճակում էր մեր հակաօդային պաշտպանությունը, չաշխատող ականներն ու առանց պատրոն ՍՈւ֊երը։
Երբ Տարոնն ասում է, որ Ալիևը վիրավորել է Սերժ Սարգսյանին. ասեմ, որ Ալիևը Սերժ Սարգսյանին վիրավորելու համար պիտի համարձակություն ունենար։ Մի մոռացեք, որ Ալիևը ծնկի եկած էր մեր առջև և 2016 թվականի ապրիլյանին աղաչում էր, որպեսզի դադարեցնենք պատերազմը, իսկ 2018֊ից հետո Նիկոլը Հայստանն է ծնկի բերել Ալիևի առջև, իսկ Ալիևն էլ իրեն թույլ է տալիս Նիկոլի հասցեին հնչեցնել այն, ինչ ինքն է ուզում։
Չմոռանանք, որ 2016 թվականի Սերժ Սարգսյանը հայտարարեց. 《Մենք պատրաստ ենք և´ բանակցել, և´ կրակել》, ինչն էլ վախեցրեց Ալիևին և, արդեն 2016֊ի սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին տված հարցազրուցներից մեկում, Ալիևը հայտարարեց, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հիմա մենք տեսնում ենք այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը զրոյական դեր ունի բանակցությունների սեղանին, նա հետևում է տարբեր երկրների կողմից առաջ քաշած թեզերին, թե ինչպիսին պետք է լինի Արցախի և Հայաստանի ճակատագիրը։
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել այս շվեյցարին, որ նրանց` ֆեյքի վրա հիմնված իշխանությունը բացահայտված է և հանրությանը չեն կարող մանիպուլացնել նման մտքերով, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02LmVV8FaPCVrvBPGri76zXTaGZDBSmfqXPsqCMadqd8nupTAotjch9CedbLp4bimsl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել