Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելը թշնամու որոշումն է։ Այդ որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ով կտա այդ որոշման իրավական ձևակերպումը կհաստատի հայ ժողովրդի թշնամի լինելու փաստը։ Եթե Ռուբեն Վարդանյանը հրաժարական ներկայացնի, ուրեմն թշնամին ինքն է, եթե Արայիկ Հարությունյանը նրան ազատի պաշտոնից, առանց հրաժարականի դիմումի, ուրեմն նա կվերահաստատի հայ ժողովրդի երկրորդ ամենամեծ թշնամի (առաջինը անխախտ մնում է հայրենիքի գողը) լինելու փաստը։ Արցախում այս իրավիճակում պետք է դադարեցվեն ցանկացած քաղաքական փոփոխություններն ու գործընթացները։ Արցախի համար մտահոգ յուրաքանչյուր ոք հիմա պետք է զբաղվի միայն Արցախի ճգնաժամային կառավարման և ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0BBGzPngPmmyUxXZtAcsMBUPpMkt1DvNWk6U3eMamYBAWvxkQEAC76vNvSB9L5Czel&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել