Հայրենիքի գողը գողանում է նաև հաղթանակ բերած գեներալներին
Արցախյան 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ ՀՀ Տավուշի մարզի սահմաններին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ հաղթանակ կերտած գեներալ Գրիգորի Խաչատուրովից հայրենիքի գողը գողացավ հաղթանակը՝ այն վերագրելով իրեն և 2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ցուցադրական թատերականացված ներկայացում պատրաստեց՝ լրացուցիչ կերպով մեծացնելով լարվածությունն Ադրբեջանի հետ։
2021 թվականին փետրվարին գեներալ Գրիգորի Խաչատուրովը մեկն էր ՀՀ ԶՈւ այն գեներալներից ու սպաներից, ով պահանջում էր հայրենիքի գողի հրաժարականը։
44-օրյա պատերազմից հետո կրթությամբ, ոգով, գիտելիքներով զինվորականը զորացրվեց՝ հեռացնելով նրան բանակից։
2023 թվականի փետրվարի 20-ին, Ղարաբաղյան շարժման 35-ամյակի հոբելյանի օրը, հայրենիքի գողը ապօրինաբար ձերբակալել է գեներալ Խաչատուրովին՝ փորձելով շեղել հանրության ուշադրությունն այն մեծ արհավիրքներից, որն ուզում է բերել մեր պետության ու ժողովրդի գլխին։
Դու նորից ես կանգնելու Խաչատուրովի կողքին, սակայն այն կարգավիճակում, որը գեներալը կորոշի քեզ համար, սրիկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել