Զարմանում եմ, թե ինչի սրանք մինչ օրս չեն հելնել ու գլուխները բարձր չեն հայտարարել, որ զոհված տղերքն իրականում պետք էին էս թատրոնն ավելի արժանահավատ դարձնելու համար։
Տղերքը կռվում էին թշնա.մու դեմ, բայց տղերքին հրաման տվողները վաղուց գիտեին, որ էս «կռիվը» չենք հաղթելու։ Իրանք դեռևս 2020-ին գիտեին, թե ինչ ա լինելու 2023-ին։ Ավելին, 2018-ից գիտեին, որ շատ հաճախ իրենց համար ճանապարհ փակող 17-18 տարեկան էրեխեքը իրենց 20-ամյակը չեն տոնելու... Գիտեին, բայց 44 օր ուղարկեցին մահվան բերան։
Ինչի՞ ցինիկավարի չեն ասում, որ ոչ հայրենիքի կռիվ էր սա, ոչ էլ Արցախի պահպանության։ Ումի՞ց են վախենում։
Մեկ ա, անգամ դա ասելուց հետո էլ զոհված տղերքի հարազատներից ընդամենը 100-200 հոգի ոտքի կկանգնեն ու պատասխան կպահանջեն։ Մի մասը կասի՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», մյուս մասը կասի՝ «տղուս կորցրի, նիկոլին գտա», էն երրորդը անուն կկպցնի ու ծախված կասի պահանջատեր ծնողներին ու տենց կստանան իրենց որդիների ամսական փողն ու կհամարեն, թե խոպան ա գնացել...
նիկոլն ու իր խունտան անպատիժ մնաց առաջին հերթին նման ծնողների շնորհիվ։ Որովհետև, երբ սեփական զավակին կորցնողի համար ա էս իրականությունը սովորական դառնում, երբ սեփական որդու մասունքը հողին հանձնողն ա արդարացում գտնում իր որդու դահճի համար, էլ կորուստ չունեցողից ի՞նչ եք ուզում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել