Նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց
Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է
հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության
Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:
Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
[ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/pfbid0kVCURPuSPqpJo6pdWLCypqK7pM2rZsUS5gxUXqXNiNLBEYnYQixcthBR6w9sftVbl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել