Թուրքիա պետք է գործուղվի Անդրանիկ Քոչարյանը
2023 թվականի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի կառավարությունը նախապատրաստվում է օգնություն տրամադրել Թուրքիային։ Այդ տեսանկյունից Հայաստանից լավագույն օգնությունը կարող է լինել Անդրանիկ Քոչարյանի փորձառությունը, որը նա կուտակել էր 1988 թվականին Գյումրիի աղետալի երկրաշարժից հետո։ Մասնավորապես, 1994 թվականին Կարապետ Ռուբինյանի (ԱԺ փոխնախագահ, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հայրը) գլխավորությամբ գործում էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր աղետի գոտուց կատարված թալանով։ Հանձնաժողովը արձանագրել էր, որ 1993-1994 թվականներին՝ մեկ տարվա ընթացքում աղետի գոտուց գողացվել և հանրապետության տարածքից հանվել է 161 անուն շինարարական տեխնիկա և ավելի քան 334 կտոր բեռնված կոնտեյներ։ Հետաքրքիր է, որ այս ահռելի գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ աղետի գոտին գտնվում էր Անդրանիկ Քոչարյանի վերահսկողության ներքո, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցչի պաշտոնը (գրեթե Էդմոն Մարուքյանի պես մի բան)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիային արդեն իսկ օգնության պատրաստակամություն են հայտնել մի քանի տասնյակ երկրներ, իսկ սպասվող օգնությունը կարող է կազմել միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ, ապա Անդրանիկ Քոչարյանի փորձառությունը լավագույն նվերը կարող է լիներ Հայաստանի կառավարությունից Թուրքիայի ժողովրդին։
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը Թուրքիա կարող է ուղարկվել անվերադարձ՝ իբրև նվեր հայ ժողովրդի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0nUdXzyBWobM2AfVxzJHp4JJQGYUL1BMyJ5p2iJGmEDvNJCKdTadnHcnWBJ3NZ1tul&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել