Քիչ առաջ blognews-ում մի հանճարեղ «վերլուծություն» կարդացի, որից պարզ դարձավ, թե ինչու և ինչպես Ս. Սարգսյանը ստորագրեց «Եվրասիական միության պայմանագիրը»: Պարզվում է` դրա մեղավորը Նախախորհրդարանն է, որը «Լֆիկ-Փակ շուկա» օպերացիա կազմակերպեց և «հանրային ուշադրությունը շեղեց»:
Հարգելիներս, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ վիճակը, եթե մի 100, 200 կամ, ասենք, 500 հոգի ժամանակին կռահեին, որ հյուսիսից վատ քամի է փչում Հայաստանի ուղղությամբ... Այ «խելոք», տարիներ առաջ, երբ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում գրեթե ազգովին դեմ էիր Թուրքիայի հետ սիրախաղերին, վերջը «ֆուտբոլային դիվանագիտություն» չեղա՞վ...
Ամեն անգամ այսպիսի «մարգարիտներ» նկատելով հայկական լրատվադաշտում` սկսում եմ մտածել, որ այսպիսի փայլուն գլուխներ ունեցող ազգի տեղը ոչ Եվրոպան է, ոչ Ասիան, այլ Աֆրիկայի ջունգլիները. իսկ մեր այս մտքի գիգանտները ծառերի վրա ինչպիսի՜ ակրոբատիկ համարներ կցուցադրեին և հանրություն ու աշխարհ զարմացնեին:
Վերոհիշյալ հանճարեղ գրառումը կարդալով` հիշեցի հորս առակներից մեկը.
«Հայտնի առակում սայլը տեղից չշարժվեց, որովհետև կարապը, գայլաձուկը և խեցգետինը այն քաշում էին տարբեր ուղղություններով։ Բայց ահա եկավ ավանակը, նայեց անշարժ սայլին ու ասաց.
- Անիվները խանգարում են, հարկավոր է հանել»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.ovyan/posts/427159267393082
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել