2022 թվականի հունվարի 28-ին լրացել էր Հայկական Բանակի կազմավորման 30-ամյակը։ Քանի որ Իլհամ Ալիևը արգելել էր իր ենթակա հարբեցող ծաղրածուին նշելու հայրենիքը պաշտպանող բոլոր ժամանակների հերոսների տոնը, նա, պաշտպանության նախարար կոչվածը, կեղծ հիվանդ ձևացան և հայտարարեցին, որ տոնական միջոցառումը հետաձգվում է։ Տարվա ընթացքում այն այդպես էլ տեղի չունեցավ։ Դրա փոխարեն, «խաղաղություն» բարբաջելով, հրահրվեց նոր պատերազմ, որին զոհ դարձան երբեմնի մեր հաղթական բանակի 240-ից ավելի զինծառայողներ։
Այս բոլոր ժամանակների հայ ժողովրդի ամենամեծ թշնամիները «Մեր ժամանակների հերոս»-ի անհասկանալի պարգևներ են հանձնում հանրությանն անհայտ կոշկագործների, կաշվեգործների, բազուկի թթու և շոկոլադ, զարդեր և այլ ապրանքներ արտադրող «հերոսների», որոնց թվում չկա ոչ մի զինվոր, կամավորական, զինվորի կյանքը փրկած բժիշկ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել