Եվ այսպես, Հայաստանն ընտրեց ոչ ամենալավ տարբերակը՝ արտաքին կողմնորոշման հարցում: Այսօր կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման վերջում արվել է համատեղ հայտարարություն, որտեղ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանն ուզում է Մաքսային միությանն անդամակցել:
Կարելի է փաստել, որ մենք ընտրեցինք հեշտ, բայց ոչ լավագույն ճանապարհը: Այո՛, Մաքսային միություն մտնելու դիմաց անկասկած ինչ-որ խոստումներ տրվել են Հայաստանին, և դրա հետ ինտեգրվելն էլ շատ խնդրահարույց չի լինի, քանի որ դրանում ընդգրկված երկրներում մտածելակերպն ու խնդիրները կարելի է ասել, որ իդենտիկ են:
Սակայն եկեք նայենք հարցի մյուս կողմին: Եվրոինտեգրումն ավելի խոստումնալից էր ու ավելի հեռանկարային, բայց ավելի բարդ էր ու ավելի ծավալուն ներքին աշխատանքներ էր պահանջում, որոնք իրականացնելու քաղաքական որոշում փաստորեն չկայացվեց:
Ափսոս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել