Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել ս.թ. մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին և երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:Հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ: Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև ս. թ. մարտի 18-ը: Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի ս.թ. մայիսին Վիենայում կայանալիք Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012 մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև ս.թ. մարտի 15-ը:
Ի դեպ այն փաստից հետո, երբ Սիրուշոն պաշտոնապես հրաժարվեց այս տարի իր մասնակցությունը ցուցաբերել Բաքվում կայանալիք երգի մրցույթում, հայ երաժշտասերները սկսել են համացանցում ակտիվ քարոզչություն իրականացնել "Դորիանս" խմբի մասնակցությունը եվրատեսիլում ապահովելու համար: 
Նշեմ նաև, որ խմբի տղաները պատրաստ են մասնակցել երգի մրցույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել